Միջազգային

Վանում հայտնվել են հայերենով ցուցանակներ

«Բազմալեզու կյանք» նախաձեռնության շրջանակներում` Վանի որոշ շրջաններում թուրքերենով և քրդերենով վահանակներից բացի հայատառ ցուցանակներ են հայտնվել: Էդրեմիթի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ շրջանի մուտքի ցուցանակը նույնպես գրվելու է թուրքերենով, քրդերենով, հայերենով և անգլերենով: 

Քաղաքապետ Սևիլ Ռոյբին Չեթինը պարզաբանել է, թե նպատակը հայերի հանդեպ թշնամանքը վերացնելն է: «Վանում հայերն ու քրդերը դարեր շարունակ եղբայրների նման են ապրել: Այդ պատճառով էլ թույլ չենք տալու, որ հայերի մշակույթն ու պատմությունը ոչնչացվի»,-վստահեցրել է  քաղաքապետը։

Back to top button