ԿարևորՀասարակությունՄշակույթ

Վախճանվել է ակադեմիկոս Սեն Արեւշատյանը

Այս գիշեր 86 տարեկան հասակում մահացել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը։ 1982- 2007 թվականներին նա եղել է Մատենադարանի տնօրենը։

Սեն Արեւշատյանը հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մասնագետ էր, ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 30 մենագրությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ, որոնք լույս են տեսել նաեւ աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Եգիպտոսում եւ այլն։

Նրա գիտական աշխատությունները հիմնականում նվիրված էին հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց պարունակում են նաեւ հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրությունները։

Սեն Արևշատյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է, Եվրոպայի մշակույթի ,Պո-Արաքսե ընկերության (Վենետիկ) անդամ է, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ,Արարատե միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ։ Արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու ,Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպե շքանշանի, 2010 թվականին պարգևատրվել է ,Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե առաջին աստիճանի մեդալով։

Back to top button