ԿարևորՔաղաքական

Մորնինգսթար. Անհրաժեշտ են նոր ջանքեր՝ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորելու համար

Վաշինգտոնին  անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության գոտում առկա լարվածությունը: Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր՝ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորելու համար, հայտնում են «Թրենդ» գործակալությունը։

«Շփման գծում ցանկացած լարվածություն և ողբերգական կորուստներ մեծ անհանգստություն են հարուցում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Քարվաճառի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպը: Մորնինգսթարը նշել է, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները շատ են անհանգստացնում ԵԱՀԿ Մինսկի խմբին ու ևս մել անգամ ապացուցում են կարճ ժամկետներում այս սարսափելի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։

Դիվանագետը, ով ավարտում է իր առաքելությունը Բաքվում և ներկայիս պաշտոնում վերջին ելույթն է ունեցել, նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատանքը ղարաղաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button