Տնտեսական

Խաղողի մթերման ծավալները նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելին կլինեն

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Խաղողի մթերման ծավալները նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելին կլինեն: 5 դրամով էլ կբարձրանա մթերման գինը, խոսելով Հայաստանում գինեգործության զարգացման նախադրյալների, մթերման ծավալների և գինու արտահանման մասին, այսօր ասել է գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Գինեգործների միության նախագահն այս տարվա համար կանխատեսել է նաև գիմու արտահանման ծվալների աճ` շուրջ 30 տոկոսով:

Խաղողն արդեն կարմրել է, ինչը նշանակում է, որ այս տարի լավ բերք կունենաք, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Դե իսկ լավ բերքը խոստանում է նաև լավ մրցակցություն: Եթե անցյալ տարի խաղողի մթերման միջին գինը եղել է 145 դրամ, ապա այս տարի մթերման գինը 5 դրամով կբարձրանա, հայտնեց գինեգործների միության նախագահը:

«Դեֆիցիտ կլինի կարմիր խաղողի: Կարմիր խաղողի միջին գինն ավելի շատ կբարձրանա, քան սպիտակ խաղողինը: Ընդհանուր առմամբ բերքն առողջ է: Վաղ գարնանային ցվրտերի պատճառով մենք կորցրինք մոտավորապես 15 տոկոս խաղող: Ամենաշատ վնասը կրեց Վայոց ձորը: Բայց ընդհանուր առմամբ Հայաստանում այս տարի կունենանք 10 տոկոսով ավելի շատ մթերված խաղող, քան անցյալ տարի»:

Ավագ Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանում մեր ունեցած 17000 հեկտար խաղողի այգուց ընդամենը 2000 հեկտարի բերքն է օգտագործվում գինու համար: Մնացածն օգտագործվում է կոնյակի համար: Դրանից սակայն գինու համար նախատեսված խաղողը չի տուժում:
«Սպառումն այնքան քիչ է, որ շատ ավելի շատ բերք է լինում, քան գինու կարիք, դրա համար այդ պակասը չի ազդի շուկայում գների վրա»:
16.000 հա-ից մենք 2013 թվականին ստացել ենք 250.000 տոննա խաղող, տենդենցը կպահպանվի նաև այս տաի, նույնիսկ ավելին կունենաք, ինչը կնպաստի նաև գինու արտահանման ծավալների աճին: Ավագ Հարությունյանը նշեց, որ արդեն իսկ առաջին կիսամյակում ունենք գինու արտահանման ծավալների աճ` 30 տոկոսով: Գինեգործների միության նախագահը չի բացառում, որ մինչև տարեվերջ արտահանման ծավալները գերազանցեն նույնիսկ կիսամյակի 30 տոկոսի աճը:

Ցուցադրել ավելի
Back to top button