Ընտրությունների քանի՞ փուլով Էրդողանը կդառնա Թուրքիայի նախագահ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների ելքը արդեն կանխորոշված է: Փորձագետները միակարծիք են՝ հաղթելու է գործող վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Հարցականի տակ է միայն հաղթանակի ժամկետները. առաջին փուլո՞ւմ՝ օգոստոսի 10-ին, թե՞ երկրորդ փուլում՝ օգոստոսի 24-ին։
Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի՝ խարիզմատիկ վարչապետն ունի բավականին մեծ հուզական, սիրով լի ընտրազանգված։ Էրդողանը բավականին ամբոխահաճո քաղաքականություն է իրականացնում, մասնավորապես, սոցիալական ոլորտում: Այդ իսկ պատճառով իրար հետևող սկանդալները որևէ կերպ չեն անդրադառնում գործող վարչապետի բարձր վարկանիշի վրա:
Գալիք ընտրությունների հիմնական ֆավորիտի նախընտրական հնարքներից է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ նրա հրապարակային իբր նեղվածծությունը, համոզված է թուրքագետ Արտակ Շաքարայանը։
Ինչևէ՝ Օբամայի նկատմամբ Էրդողանի հակակրանքը փոխադարձ է։ Այդ հարցում մեծ է թուրք վարչապետի «վաստակը», հավելեց Հակոբ Չաքրյանը։
Փաստացի՝ թուրքական ընդդիմությունը չունի ուժեղ փաստարկներ, որոնք ի վիճակի են փակել Էրդողանի ճանապարհը դեպի իշխանության օլիմպոս: Ըստ Արտակ Շաքարյանի՝ հավակնոտ վարչապետը, ի տարբերություն ընդդիմադիրների, ոչ միայն խոսում է, այլ՝ նաև գործում։