Հասարակություն

Երկու սպանությունները Գյումրիում իրարանցում են առաջացրել

Երեկ երեկոյան Գյումրիից ոչ հեռու գտնվող Գետք գյուղի մոտակայքում տղամարդու դիակ էր հայտնաբերվել:Ավելի ուշ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է 1964 թվականին ծնված Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով և բռնության հետքերով: Հարություն Գրիգորյանը Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասով։

Այս գիշեր ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում էլ հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Այս դեպքի առիթով էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button