Միջազգային

Ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքները դիմել են Վլադիմիր Պուտինին

Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ են հղել: Նրանք Պուտինից խնդրում են աջակցել Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակմանը:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ նամակին կից ներկայացվել են նաև դիվերսատներին փաստաթղթերը: Դիլհամ Ասկերովի անձնագրից երևում է, որ վերջինս ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հերքել էր ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներից մեկն ունի ռուսական քաղաքացիություն։

Ցուցադրել ավելի
Back to top button