Միջազգային

Air Algerie ընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Օդային նավիգացիայի ծառայությունը թռիչքից 50 րոպե անց կորցրել է կապը Բուրկինա-Ֆասոյից Ալժիր թռչող ինքնաթիռի հետ:Ինչպես հաղորդել են Էյր Ալժիր ավիաընկերությունից, օդանավում եղել է 110 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Անհետացած ինքնաթիռից տեղեկություններ դեռևս չկան: FlightRadar 24 ընկերությունը, որը ամբողջ աշխարհում օդանավերի տեղաշարժին հետևում է իրական ժամանակով Թվիթերում հայտնել են, որ իրենց չունեն ծածկույթ Ալժիր էյրլայնսի ինքնաթիռի անհետացման վայրում: A320-ը դիսպետչերներին դադարել է պատասխանել, երբ թռչելիս է եղել Մալիի հյուսիսային շրջանների վրայով, որտեղ բոլորովին վերջերս բախումներ էին տեղի ունենում կառավարական զինուժի և տուարեգ-գրոհայինների միջև:

Back to top button