Միջազգային

Ուկրաինայի կառավարությունը հրաժարական տվեց

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է կառավարության հրաժարականի մասին՝ այն պայմանավորելով խորհրդարանական կոալիցիայի լուծարմամբ եւ Գերագույն ռադայում կառավարական նախաձեռնությունների շրջափակմամբ։

«Այն դեպքում, երբ չկա նոր կոալիցիա, ապա խորհրդարանա- նախագահական հանրապետությունում գործող կոալիցիայի փլուզման հետեւանքով կառավարությունն ու վարչապետը պարտավոր են հրաժարական տալ»,- Յացենյուկի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի ն։։

Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել կոալիցիայից դուրս եկած «ՈՒԴԱՐ» եւ «Սվոբոդա» խմբակցություններին առաջարկել տեխնիկական վարչապետի թեկնածություն, որը կղեկավարի կառավարությունը մինչեւ խորհրդարանական ընտրություններ։

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար է դարձել փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button