Միջազգային
Կործանված ինքնաթիռում եղել է Կուբայի կոմունիստական առաջնորդի դուստրը


Նիգերում այսօր կործանված Air Algerie ավիաընկերության ինքնաթիռում հնարավոր է լիներ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելը, հայտնում է NBC News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի օդանավակայանի ներկայացուցիչներին։
Ինքնաթիռում եղել է 116 ուղեւոր աշխարհի առնվազն 16 երկրից։ Սա Ալժիրի պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետն է։