Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Չինաստանում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում: Նվագախմբից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-18-ը Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում ելույթ կունենա Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա համերգին: Նվագախումբը նաև ելույթ կունենա երկու առանձին համերգով՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:

«Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է: Վերջինիս շրջանակներում դարերի ավանդույթներ ունեցող հայ կատարողական արվեստի ներկայացումը իսկապես մեծ պատիվ և նույնքան մեծ պատասխանատվություն է»,- նշում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից: 

Back to top button