Հասարակություն

Դատախազը Հրաչյա Հարությունյանի համար խնդրել է 7 տարի

Մոսկվայի Տրոիցկի դատարանում այսօր Պոդոլսկի մոտ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ անցյալ տարի տեղի ունեցած վթարի գործով վիճաբանությունների փուլն է։ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի փոխանցմամբ՝ դատախազը խնդրել է Հարությունյանին մեղավոր ճանաչել այդ գործով, քանի որ նրա մեղսակցությունը դատավարության ընթացքում ամբողջությամբ ապացուցված է համարվում։

Դատախազը խնդրել է Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, ևս երեք տարով զրկել նրան տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Հայազգի վարորդը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում:

Back to top button