ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանցի դիվերսանտների հարցն Ալիեւի ամենօրյա հսկողության տակ է

Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Քարվաճառում հայկական կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հարցով: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումների ընթացքում քննարկում է խնդիրը:

Ադրբեջանական կողմին հաջողվել է ձեռք բերել սպանված դիվերսանտի՝ Հասան Հասանովի լուսանկարը։ Նրա ինքնությունը հարազատները հաստատել են։ Ադրբեջանցի դիվերսանտների, կամ, ինչպես ադրբեջանական քարոզչամեքմենան է փորձում ներկայացնել, «գերիների»՝ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հանդիպում կազմակերպելու, նաև Հասան Հասանովի դին վերադարձնելու նպատակով Բաքուն աշխատանքներ են իրականացնում: «Գործընթացը գտնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անմիջական հսկողության ներքո»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել էր, նրանցից մեկը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել։

Back to top button