Հասարակություն

Վրաց Ուղղափառ եկեղեցին եւս դատապարտում Է Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածը

Վրաստանի ուղղափառ եկեղեցին դատապարտում է Թբիլիսիի հայկական Սրբ.Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և կոչ անում կողմերին խաղաղության ու հանգստության: Այս մասին գրում է վրացական «Գռուզիա-օնլայն» -ը:

«Գռուզիա-օնլայն»-ը մեջբերում է վրաց Պատրիարքարանի տարածած հայտարարությունը, որում ասված է, որ հուլիսի 22-ին Վրաստանի Պատրիարքարանում տեղի է ունեցել վրաց հոգևորականների հանդիպումը եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի հետ: Կողմերը, քննարկելով միջադեպը նշել են, որ այն չի կրում հոգևոր կամ էթնիկ բնույթ, ինչի հետ համամիտ են գրեթե բոլոր հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները:

«Վրաստանի ուղղափառ եկեղեցին դատապարտում է հուլիսի 20-ին արձանագրված միջադեպը և կոչ անում կողմերին խաղաղության ու հանգստության: Միևնույն ժամանակ եկեղեցին, ինչպես միշտ, կաջակցի խնդրի կարգավորմանը և տարբեր հոգևոր դասերի խաղաղ գոյությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button