Միջազգային

Որոշ ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները Իսրայել

Խոշորագույն ավիափոխադրողները դադարեցնում են իրենց չվերթները դեպի Իսրայել:  Թել Ավիվ չվերթներն արդեն  դադարեցրել են ֆրանսիական Air France-ը, ավստրիական Austrian Airlines-ը, շվեյցարական Swiss Airlines-ը, գերմանական Lufthansa-ն, հոլանդական KLM-ը, կանադական Air Canada-ն, ռուսական ավիափոխադրողներ Трансаэро-ն և Аэрофлот-ը:

ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ազգային ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և Իսրայելից:

Նշենք, որ նախօրեին Թել Ավիվի միջազգային օդանավակայանի մերձակայքում պաղեստինյան հրթիռ էր ընկել:

Back to top button