Հասարակություն

Կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված քննարկում՝ Արմավիրում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Նպատակային սոցիալական վճա՞ր, թե՞ կուտակային  կենսաթոշակի պարտադիր վճար, միայն անունն է փոխված,  ըստ  էության համակարգը փոփոխության չի ենթարիկվել, Արմավիրի զարգացման կենտրոնում կայացած քննարկման ժամանակ այսօր ասաց տնտեսագետ-  փորձագետ Սուրեն Պարսյանը։ Ըստ նրա՝ նպատակն ու միջոցը իրար հետ չեն համընկնում։

Մինչև  կուտակային կենսաթոշակի մասին նոր օրենքի կիրառումը, փոփոխություն մտցվեց նաև եկամտահարկի մասին օրենքում և քաղաքացիներից գանձվող եկամտահարկի չափը բարձրացվեց  24.4 տոկոսի, սա ենթադրում է, որ մեկ անվան տակ գանձվող հարկի մեջ  մտնում է նաև սոցիալական վճարը, որը նշանակում է, որ աշխատողներն արդեն վճարվող եկամտահարկով վճարում են նաև սոցիալական վճարը: Օրենքի հեղինակները ենթադրել են,  որ եկամտահարկից գանձվող սոցվճարը ոչ նպատակային է, և այդ տրամաբանությամբ էլ  մշակել են  նպատակային սոցվճար անվանումը և այն մուտք է գործելու պետական բյուջե: Իրավաբան  Արա Ղազարյանը նույնպես հակասություն է տեսնում օրենքի փոփոխություններում։

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումները քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի համատեղման արդյունք է: Բարեփոխման հետևանքով՝ 1974թ հետո ծնված քաղաքացիներից մասնավոր հատվածում աշխատողները կարող են սեփական դիմումով հրաժարվել վճարներումներ կատարելուց, սակայն սահմանափակ ժամանակահատվածում՝ մինչև  2017թ հուլիսի մեկը, իսկ պետական հատվածի աշխատողները չեն կարող վճարումներ չկատարել:

Բանախոսները քննարկեցին օրենքի բացերը, նպատակային սոցիալական վճարների ներդրման մասին երաշխիքների բացակայությունը, որը սովորաբար տնտեսագետների կանխատեսմամբ 3 տարի ժամկետի կտրվածքով է տրվում: Այս հարցում նրանք չեն տեսնում այլընտրանք, սա նույնպես  օրենքի բացերից մեկն է:

Արման Ազիզյանը 19 տարեկան է, Ամերիկյան համալսարանի ուսանող է, նա աշխատել է հասարակական կազմակերպությունում և պատկերացումներ ունի նպատակային սոցիալական վճարների մասին և չի բացառում տնտեսական ճգնաժամի երևույթը, որը կարող է կուտակած ֆոնդի կորստի հանգեցնել։

«Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող Կարինե Քալանթարյանը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են կուտակային կենսաթոշաների բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ հանրապետության մարզերում, որպեսզի բարձրացնեն հասարակության իրազեկումն այս ուղղությամբ։

Քննարկումները  միակողմանի չլինելու համար   հրավիրված էր նաև Սոցիալական ապահովության հիմնադրամի ներկայացուցիչը, սակայն  պաշտոնյան հրաժարվել էր մասնակցել: Քննարկումները կշարումավեն նաև մյուս մարզերում:

Back to top button