Հասարակություն

«Աքիլլեսի» ղեկավարը ներկայացրեց վարչական օրենսգրքի փոփոխությունները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնեն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ԱԺ կողմից հունիսին ընդունված լրացումները եւ փոփոխությունները, որոնք վերաբերվում են ճանապարհային երթևեկությանը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների շնորհիվ վերանայվել են տուգանքների չափերը՝ հօգուտ ավտովարորդների:

Այս բարեփոխումները իրագործվել են հենց վարորդների ճնշմամբ, ասում է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Նշելով, որ թեպետ ոչ բոլոր պահանջներ են բավարարվել, այնուամենայնիվ, Հովհաննիսյանը կաևորեց կատարված օրենսդրական շտկումների սպասվելիք դրական արդյունքը։

Թեեւ վարորդները կշահեն պատժամիջոցների զգալի մեղմացումից, սակայն ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի մուտքերը կնվազեն: Այս առումով՝ ավտովարորդների օմբուդսմանը մտահոգություն հայտնեց առանց դատարանի որոշման ԴԱՀԿ-ի մասնակցությամբ իրագործվող իրավախախտ վարորդների դրամական հաշիվների սառեցման դեպքերի առնչությամբ։ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը օրենսդրական կարգավորման կարիք ունի։

 

Back to top button