ԿարևորՔաղաքական

Ազնավուրը ՌԴ իշխանություններին կոչ է արել փոխել Հայրապետյանի խափանման միջոցը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով և կոչ արել Ռուսաստանի իշխանություններին, փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն Հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունը, որն ուղղված է եղել Արցախի և Հայաստանի զարգացմանը, տեղեկացնում է Artsakh Today մամուլի կենտրոնը:

 

 

Back to top button