Քաղաքական

ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բրյուսելում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ «Ժամանել ենք Բրյուսել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նպատակով: Մենք ջանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- Twitter- ի իր միկրոբլոգում այսօր գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի արտոգրծնախարարները Բրյուսելում են «Արևելյան գործընկերության» անդամ- երկների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հինգերորդ հանդիպմանը մասնակելու նպատակով: Համանախագահների հանդիպումը հայ և ադրբեջանցի դիվանագետների հետ կայանալու է  այդ հանդիպման շրջանակներում։

Back to top button