Հասարակություն

Ձնամբարները՝ ջրամբարներին այլընտրանք

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ գիտնականները արդեն 4-րդ տարին Արագածում փորձեր են անցկացնում ձնածածկի պահպանման ուղղությամբ և դրանից գոյացած ջրի օգտագործման ուղղությամբ՝ սակավաջուր ժամանակաշրջաններում:  Ըստ ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանի՝ հավաքված և պահպանված ձյան պաշարներից գոյացած ջուրը կարելի է արդյունավետորեն օգտագործել ոռոգման նպատակով սակավաջուր ժամանակահատվածներում: Այս նպատակով Արագած սարի Վիշապալճի ափին գտնվող փորձադաշտում իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Ձյան պահպանումը արտերկրում իրականացվաում են մասնավորապես Ալպերում, ինչպես  ձնացածկի մեխանիկորեն ամրապնդման, այնպես էլ ջերմամեկուսիչ  արհեստական ծածկերի միջոցով: Մեզ մոտ ձևավորված ձնամբարը ծածկված է գեոտեքստիլ գորգով, որը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, նշում է Ամերիկյան համալսարանի ճարտարագիտկան հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը։

Նման ծածկեր արտադրվում են ոչ միայն արտերկրում, այլ նաև Հայաստանում: Մեզանում դեռևս արտադրական հնարավորությունները փոքր են, սակայն ինքնարժեքը 4 անգամ ավելի ցածր է։

Ձնամբարների ստեղծման ծրագիրը արդեն ներկայացվել է գործադրի քննարկմանը: Ինչպես պարզվել է, այն ունի որոշակի ռիսկայնություն, նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։ Գիտափորձերը շարունակվում են։

 

Back to top button