Միջազգային

Բրիտանական թագաժառանգն այսօր տոնում է իր առաջին տարեդարձը

Բրիտանական թագաժառանգն  այսօր տոնում է իր առաջին տարեդարձը: Ինչպես և բոլոր մանուկների, Ջորջի համար նույնպես ծննդյան օրը հիշարժան կդառնա, սակայն, ի տարբերություն մյուս մանուկների, միայն նրա տարեդարձն է նշվելու Քենսինգտոնի պալատում: Ուիլյամի և Քեյթի առաջնեկի  ծննդյան օրվա առիթով այտեղ տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն, գլխավոր հյուրը լինելու է փոքրիկ Ջորջի նախատատը՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհին:

Ջորջը, թեև թագաժառանգ է, սակայն նրա գահակալությունն ապագայի, նույնիսկ հեռավոր ապագայի հարց է, քանի որ թագուհուց հետո գահը կանցնի նախ նրա պապին, հետո հորը:Դե իսկ ներկայում փոքրիկ Ջորջի համար ապահովում են առօրյա կյանք, թեև դա բավականին դժվար է՝ հաշվի առնելով հանգամանը, որ նա ի վերջո արքայազն է և ապրում է պալատում: Պատահական չէ, որ նրա ծննդյան օրը հիշում է ամբողջ մոլորակը:

Back to top button