ԿարևորՔաղաքական

Այս տարվա սեպտեմբերի մեկից Վրաստանը Հայաստանի հետ մասնակի վիզային ռեժիմ կսահմանի

Այս տարվա սեպտեմբերի մեկից Վրաստանը Հայաստանի հետ մասնակի վիզային ռեժիմ կսահմանի: Ինչպես այսօր «Ռեգնում» գործակալությանը հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր Վրաստան են մեկնելու կարճ ժամկետով՝ որպես զբոսաշրջիկ, կգործեն ներկայից պայմանները՝ առանց այցագրի: Ինչ վերաբերում է այն անձանց, որվեր Վրաստան են մեկնում երկար ժամանակով՝ սովորելու կամ աշխատելու նպատակով, կգործի վիզային ռեժիմը: Արտգործնախարարությունից պարզաբանել են, որ Վրաստան մուտքի պայմանները փոփոխվում են նաև մի քանի այլ երկների համար, սակայն կոնկրետ չեն նշել, թե որ:

Պաշտոնական Թբիլիսիի որոշումը, ինչպես նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, թելադրված է «Արտասահմանցիների և առանց քաղաքացիության անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբեի մեկից: Այս օրենքում փոփոխութկուններն իրենց հերթին պայմանավորված են Վրաստանի և Եվրամիության միջև վերջերս կնքված Ասոցացման համաձայնագրով, որն ուժի մեջ է մտնում հենց սեպտեմբերի մեկից: «Եվրամիության հետ երկխոսության ընթացում հատուկ նշանակություն է ձեռք բերում միգրացիոն գործընթացների ճիշտ և մտածված կառավարումը», պարզաբանել են Վրաստանի արտգործնախարարությունից:

Back to top button