Միջազգային

ICAO- ի փորձագետները Կիեւում ռազմավարություն են մշակում

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ( ICAO) փորձագետները ժամանել են Կիև՝ բանակցություններ անցկացնելու և Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing օդանավի «սեւ արկղերն»իրենց տրամադրության տակ վերցնելու համար։

Wall Street Journal- ի աղբյուրների համաձայն՝  ICAO-ի մասնագետները Կիև են ժամանել կիրակի երեկոյան և սկսել են խորհրդակցություններ անցկացնել՝ փորձելով ռազմավարություն մշակել, որը «կապահովի աշխատակիցների, «սև արկղերի» և ինքնաթիռի բեկորների անվտանգությունը»։

ՄԱԿի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման մասին բանաձևը: Քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 23:00-ինԻնչպես տեղեկացնում է «ՌԻԱ- Նովոստի» գործակալությունը, ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագիծը պահանջում է «բոլոր պետություններից և տարածաշրջանում իրադարձությունների այլ մասնակիցներից զերծ մնալ քաղաքացիական ինքնաթիռների դեմ գործողություններ իրականացնելուց»:

ICAO-ի փորձագետների կազմի մեջ են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության, ԱՄՆի տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչը և Մեծ Բրիտանիայի ավիավթարների հետաքննության բաժնի աշխատակիցը: Պատվիրակությունը ղեկավարում է Մարկուս Կոստան՝ ICAO-ում ավիավթարների հետաքննության գլխավոր փորձագետներից մեկը:

Back to top button