Հասարակություն

Տերյանական օրեր Գանձայում. տոնը մթագնեց թբիլիսյան միջադեպը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Գանձա- Երեւան

Ամեն տարի Գանձա գյուղում անցկացվում է տերյանական պոեզիայի օրեր՝ միավորելով հայ և վրաց ժողովրդին մեկ հրապարակում: Այս տարի, սակայն, միջոցառումը մթագնվեց, քանի որ մեկ օր առաջ հարձակում էր տեղի ունեցել Թբիլիսում Սուրբ Էջմիածին եկեղեցին վրա: 

Ամեն տարի Ջավախքում հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի հայրենի գյուղում անցկացվում է տեյրանական օրեր: Այդ օրը յուրօրինակ հանդիսության է վերածվում գյուղի հրապարակը: Հավաքվում ու սիրելի բանաստեղծի մասին են հիշում Վրաստանի հայաշատ գյուղերի մեր հայրենակիցները։

Գյուղի յուրաքանչյուրի տանն առատ սեղաններ են բացված լինում: Ամեն ընտանիք սպասում է իր նախատեսված ու չնախատեսված հյուրերին: Տեյրանի ազգակից Վաղինակ Ղազարյանն ասում է, որ Տեյրանի տոհմից լինելը և հպարտություն է, եւ պարտավորեցնող։ Վերջինս խոսքով՝ տերյանական պոեզիան ունի համախմբելու և միավորելու մեծ ուժ ու հենց այդ ուժի պատճառով է Գանձան ամենախիտ բնակեցված հայաշատ գյուղերից մեկը։

Գանձա գյուղում տոնակատարությանը մասնակացելու էին եկել հայաստաանյան քաղաքական ու մշակութային գործիչներ: Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ընտանիքով էր եկել Գանձա: Ասում է, որ Տերյանը հայ գրականության իր ամենասիրելի բանաստեղծներից մեկն է: Տերյանի «Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի», «Գիշեր և հովեր» շարքերըը պատգամավոր պարբերաբար ընթերցում է։

Դաշնակացական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ նմանօրինակ միջոցառումները ևս մեկ անգամ կապող օղակ են Ջավախքի ու Հայաստանում ապրող հայերի միջեւ։ Պատգամավորի խոսքով՝ այն կարող ենք դասել հայապահպանությանը միտված միջոցառումների շարքին։

Ի դեպ՝ այս տարի տերյանական օրերից մեկ օր առաջ Թբիլիսիում վրացիների կողմից հարձակման էր ենթարկվել Սուրբ Էջմիածին եկեղեցին: Միջոցառման ժամանակ մասնակիցները շշուկով մեկը մյուսի հետ քննարկում էին տեղի ունեցած միջադեպը ու ասում, որ եթե այդ միջադեպը չլիներ, ապա միջոցառումը ավելի մարդաշատ կլիներ, տրամադրություններն էլ ավելի բարձր:

Նշենք, որ քրեական գործ է հարուցվել և ընթանում է քննություն: Բավականին լուրջ վնասվածքներ է ստացել իրավաբան Լևոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր։

Վիրահայոց թեմը տեղի ունեցած հարձակումը կենցաղային մակարդակով հայ եկեղեցու և ընդհանրապես հայություն հանդեպ սերմանվող ատելության արդյուք է գնահատել։

 

Back to top button