Հասարակություն

Վահագն Չախալյան. Դատապարտում ենք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը

Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ ջավախահայության անունից Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. 

«Ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:

Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:

Արդ, Վրաստանում ազգային և կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը և օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:

Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում և զարգացումներում, հետևողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության և Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»:

                                                                                           

Back to top button