ՄիջազգայինՄշակույթ

Ռուսական էստրադային արտիստների մուտքը Լատվիա արգելվել է

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեվիչի որոշմամբ` ռուսական մշակույթի  գործիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնն ու Վալերիան այդ երկրում հայտարարվել են անցանկալի անձ. նրանց մուտքը Լատվիա արգելված է:

Ինչպես այսօր հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը` պատճառն Ուկրաինայի իրավիճակն է, մասնավորապես` Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Նշված անձինք, ըստ պաշտոնական Ռիգայի, իրենց գործունեությամբ վնաս են հասցրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքիշխանությանը:

Գազմանովը, Կոբզոնն ու Վալերիան պետք է մասնակցեին հուլիսի 22-ից  27-ը Յուրմալայում անցկացվելիք «Նոր ալիք» երգի ամենամյա մրցույթին: «Ձերբակալություններով շոու չի լինի, սակայն եթե ռուսական էստրադայի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Լատվիա, ապա ստիպված կլինեն լքել երկրի տարածքը»,- ասել է արտգործնախարարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Ուկրաինայում իրավիճակից ելնելով՝ Ռիգան նպատակահարմար չէր համարում Յուրմալայում երգր մրցույթի անցկացումը։

Back to top button