

Արմավիրի մարզում այսօր մեկնարկել է նետաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մասնակցում են 39 երկրի 269 մարզիկ։ Առաջնությանը մասնակցում է նաեւ Ադրբեջանի հավաքականը՝ 6 մարզիկով։
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի մարզադաշտում նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը:
«Արա եւ Այծեմնիկ» մարզադպրոցում այսօր տեղի ունեցած առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը