Քաղաքական

ՀՀ ՍԴ նախագահը Արցախում. ԼՂՀ ԱԺ- ում հանդիպումը դռնփակ էր

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախում է ՀՀ Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի և ԼՂՀ Գերագույն դատարանի միջև փոխհամագործակցության հարցերը։

Այսօր փակ հանդիպում է եղել նաև ԼՂՀ ԱԺ- ում: Մասնակցել են ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուները: Լրատվամիջոցների համար այն դռնփակ էր:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ հանդիպումը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բացատրել է այսպես. «ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար»։

Նույն աղբյուրի համաձայն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խոսքը նվիրված էր ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Բնականաբար որոշ պարզաբանումներ Գագիկ Հարությունյանի զեկույցում հնչել են նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:

Back to top button