ԿարևորՄիջազգային

Թուրքիան առաջարկում է Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել

Թուրքիան ցանանում է Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծել: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, իր թուրք պաշտոնակցի հետ հադիպումից հետո, նման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին:

Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի՝ Ուլյուկաևը նշել է, որ Անկարան հանդես է եկել Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակծության նախաձառնությամբ: «Մենք պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային խումբ և արդեն սեպտեմբերից քննարկել առկա հնարավորություններն ու հեռանկարները»,- ասել է Ուլյուկաևը՝ ավստրալական Սիդնեյում «Մեծ 20»- ի երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ներկայում Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի Եվրամիության հետ։ Հավելենք, որ Ավստրալիայում կայացած այսպես կոչված «Բիզնես-20- ի» հանդիպման ժամանակ Թուրքիան նաև առաջարկել է Ռուսաստանին փոխադարձ վճարումներն իրականացնել ազգային արժույթով: Եվրամիության երկներից հետո Ռուսաստանը Թուրքիայի արտաքին առևտրային մեծությամբ երկրորդ գործընկերն է։

Back to top button