Հասարակություն

Օգտակար խորհուդներ ամառային հանգիստը կազմակերպողների համար

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես լողափում պաշտպանվել արևից, ինչ քսուկներ օգտագործել, որը չվնասի մաշկին ու դեռ ավելին օգտակար լինի: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Արիստակեսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այս ժամանակահատվածի ամենանհրաժեշտ խորհուդները: Իսկ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբիկ Հայթյանն խորհորդ տվեց սպառողներին հեռու մնալ փափուկ՝կամ ինչպես ժողովուրդն է ասում «լցնովի» պաղպաղակներ գնելուց ,քանի որ . «Վաճառվող «լցնովի» պաղպաղակների կետերի 70-80 տոկոսը չի համապատասխանում որակի ստանդարտներին»:

Ամառ, արև, ծով, լողափ, արևայրուք, սառը ձմերուկ ու պաղապաղակ: Սրանք այն բոլոր պարագաներն են, որոնք ամբողջացնում են ամառվա պատկերը: Երևանյան այս տապից մեր հայրենակիցներից շատերն օր առաջ շատապում են ինչ-որ մի տեղ զովանալու ու հաճախ այդ զովանլու վայարը լինում է ծովը, իսկ Հայասատնում էլ Սևանա լիճը: Սակայն հանգստի որեւէ տեղ մեկնելուց առաջ սպառողներն ապավինում են տուրիստական գործակալություների մատուցած ծառայություներին: Ու հենց այստեղ բախվում են վերջերս մեծ տարծում գտած օրակարագային խնդիրներին, հատկապես ամառային այս թեժ ժամանակահատվածում որոշ տուրիստական գործակալություններ գովազդում են բավականին մատչելի ավիատոմսեր կամ փաթեթներ, բայց երբ հաճախորդը հասնում է տուրիստական գործակալություն` պարզվում է, որ նշված գինը գոյություն չունի և տոմսը կամ փաթեթը ձեռք բերելու համար ավելի մեծ գումար է պահանջվում:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ իրենք նույնես տեղյակլ են խնդրից եւ զբաղվել են այդ հարցով: Թեև անուններ չհնչեցեցրեց, բայց նշեց, այո` կան տուրիստական ընկերություններ, որոնց հայտնի չէ, թե ով է տվել լիցենզիա և ով է, ըստ այդմ, հետևելու, որ գովազդվող գումարը համապատասխանի իրականությանը:

«Նման դեպքեր շատ են լինում և եթե մեզ դիմեն` կօգնենք»,-խոստացավ բանախոսը:
Հաջորդ խնդիրը սննդակարգն է: Մասնագետները զգուշացնում են սննդային թունավորումից խուսափելու, համար, արևի տակ վաճառվող մրգեր, հյուրեր չգնել: Մրգերը պարտադիր պետք է լավ լվանալ: Չխառնել մի շարք հակացուցված մթերքներն իրար հետ՝ հաշվի առնելով նաև այն, որ շատ հեղուկ ենք օգտագործում: Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբիկ Հայթյանն իր հերթին ընդգծում է, որ ամռանը հատկապես վտանգավոր են փափուկ՝ կամ ինչպես հայտնի է բնակչություն շրջանում «լցնովի» պաղպաղակները.«Վաճառվող «լցնովի» պաղպաղակների կետերի 70-80 տոկոսը չի համապատասխանում որակի ստանդարտներին, իսկ սովորական գործարանային, տեղական պաղպաղակներն անվտանգ են, քանի որ դրանք խիստ սառեցված են և արտադրական մի ամբողջ պրոցես են անցնում: 

Հաջորդ խնդիրը արևի ճառագայթներից ճիշտ պաշտպանվել է: Ճիշտ քսուք օգտագործել, գլխարկի մասին էլ չմոռանալ. «Քսուկ ընտրելիս դրա վրա նայում եք, որ լինի 50+, այս սեզոնին 50+ պետք է վերցնեք անպայման: Եվ մի բան էլ` երբ քսում եք, այդ քսուկը ամբողջ օրվա համար չի, այլ ընդամենը երկու ժամվա, հետո պետք է թարմացնել: Քսուկի վրա նաև պետք է պարտադիր PPD գրված լինի»:

 

Back to top button