Մշակույթ

Վրաստանի մշակութային գործիչները հուսով են, որ Թբիլիսիիում կբացվի Գայանե Խաչատուրյանի թանգարանը

Գիտա Էլիբելյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանի մշակույթի գործիչները հուսով են, որ  Թբիլիսիիում կբացվի Գայանե Խաչատուրյանի  թանգարան: Հիշեցնենք, վերջերս Վրաստանի մշակույթի  19 գործիչ նամակով  դիմել էր երկրի նախագահին, վարչապետին ու այլ համպատասխան պաշտոնայների ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի նկարչի թողած ժառանգության ուսումնասիրությամբ և հող կնախապատրաստի նրա թանգարանի բացման համար: «Ռադիոլուրի» թղթակիցը զրուցել է նամակի տակ ստորագրած, վրացի հայտնի կինոռեժիսոր Էլդար  Շենգելայայի հետ: 

Թբիլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանը, որ կյանքից հեռացավ 2009թ, թողել է հսկայական ժառանգություն`  հարյուրավոր յուղաներկ և գծային աշխատանքներ: Նրա կտավները այսօր զարդարում են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր պատկերասրահները և մասնավոր հավաքածուները:  Շենգելայան հիշում է Գայանե Խաչատուրյանի հետ իրեն ծանթացրեց Սերգեյ Փարաջանովը.   «Մի օր Փարաջանովն ինձ տարավ  Խաչատուրյանի տուն. Դրանից հետո մենք ընկեացանք… ես վստահ եմ, որ այստեղ նրա թանգարանը կբացվի»:

Վրացի կինոռիսորը տեղեկացրեց ` լսել է,  որ ուզում են Գայանե Խաչատուրյանի աշխատանքները տեղափոխլ Երևան և այնտեղ բացել թանգարան: Դա  ըստ նրա, վատ միտք չէ. «Սակայն այս դեպքում ես կարծում  եմ պետք  է Երևան տեղափոխել նրա գործերի ոչ մեծ մասը. Որովհետև Գայանեն ուզում էր, որ  իր կտավները այստեղ մնան : Լավ կլինի ունենալ Գայանի Խաչատուրյանի թանգարանները Երևանում ու Թբիլիսիիում. Այդ հարցով պետք է զբաղվեն Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները»:

Շենգելայան հիշում է` Փարաջանովը հիանում էր Գայանե Խաչատուրյանի գործերով: Մի առիթով թբիլիսահայ հայտնի կինոռեժիսորն ասել էր. «Եթե դուք չեք տեսել Գայանեի աշխատանքները, դուք ոչինչ չգիտեք Թբիլիսիի մասին»:  Փարաջանովը նրան համարում էր 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաիմաստալից նկարչուհին:  «Գայանեն շաման է, պատգամախոս, գույնի և ճկունության կցման մունետիկ, Գայանեն ինքնին մոգականություն է», – ասել է Սերգեյ Փարաջանովը:  Շենգելայան նշում է, որ թբիլիսահայ գողանկարչուհին  իր կյանքի ընթացքում ոչ մի պատվոգրի չի արժանացել, բայց  նրա թանգարանը բացելով մենք  մեր վերաբերմունքը ցույց կտանք նրա  արվեստի հանդեպ:

Back to top button