Հասարակություն

Ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ կառույց՝նոր գործառույթներով. այսպիսին կլինի Երեւանի կրկեսը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուրի»

Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Շենքը հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Բայց երբ է այն պատրաստ լինելու և հանդիսատեսը երբ է դիտելու կրկեսային նոր ներկայացումները կրկեսի նորակառույց շենքում: Ռադիոլուրը զրուցել է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, ով մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ շենքը պատրաստ կլինի մյուս տարի, մինչ այդ սակայն կրկեսը չի հանգստանում, փորձերն անցկացվում են ամեն օր, ընդունելությունը նույնպես: 

Երեւանի կրկեսի ամենաառաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում: Այն փայտից էր ու նախատեսված էր 800 հանդիսատեսի համար: Ժամանակի ընթացքում կրկեսի շենքը մի քանի անգամ վերակառուցվել է, վերջին անգամ 1962 թվականին էր: Հենց այս շենքն էլ պայթեցվեց և հողին հավասարեցվեց 2011 թվականին` բոլորովին նոր և ժամանակակից կրկես կառուցելու նպատակով: Ու թեև նախորդ տարվա կեսերից արդեն հաստատվել էր երևանյան կրկեսի նոր շենքի նախագիծը ու մակետը ներկայացվել էր հանրությանը, այնուամենայնիվ շատ երևանցիներ դեռևս թերահավատ են: Շատերը կարծում են, թե կրկեսի շենքի փոխարեն այդ տարածքում այլ շինություններ են նախատեսված:  «Ռադիոլուրի»  հետ զրույցում «Կրկեսի» գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը վստահորեն հայտարարեց, որ ներկայացված նախագծից և ոչ մի շեղում չի լինելու: Ավելին` մայրաքաղաքը ժամանակակից կրկես կունենա 2015 թվականին:

Մինչ կրկեսի նոր շենքը պատրաստ կլինի, կրկեսի անձնակազմնանգործչիմնումչի մնում, դերասանները պարապում են հարևան շենքում: Ավելին` անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի ընդունելություն: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Երևանի կրկեսը ունեցել է շրջագայություններ մարզեր, Արցախ և զորամասեր,  քանի որ բնակչությունը սպասում է և սիրում է կրկես, նկատեց գեղարվեստական ղեկավարը: Քանի դեռ հանդիսատեսը ձգտում է դիտել կրկեսային ներկայացումներ, կրկեսի դերասանը ֆինանսական խնդիրներ չի ունենա: Կրկեսի դերասանը հիմնականում մեկնում է հյուրախաղերի, քանի որ նրա մասնագիտությունն է այդպիսին: 17-ամյա Արման Գաբրիելյանը պատրաստվում է դառնալ ծաղրածու: Կրկեսի ստուդիա է հաճախում 10 տարեկանից: Արմանի ամենամեծ երազանքն է հայտնվել Մոնտե Կարլոյում, քանի որ կրկեսային արվեստի ամենամեծ բարձունքները հենց այնտեղ են նվաճում: Կրկեսային արվեստում մեծ բարձունքներ նվաճելու նպատակներ ունի նաև 8-ամյա Գրետան, ով արդեն 3 տարի է հաճախում է կրկեսի ստուդիա:

Այսպիսով` կարևորը վայրը չէ, կարևորը ցանկությունն ու աշխատասիրությունն է: Կրկեսցիները  մեծ համբերություն ունեն, առավելևս երբ գիտեն, որ շուտով իրենց համար լինելու են աշխատանքային անհամեմատ բարենպաստ պայմաններ: Նորկ րկեսն ունենալու է ավելի քան 2000 տեղանոց դահլիճ, հյուրանոցային սենյակներ, որոնք կլինեն ոչ թե բիզնեսի, այլ՝  հյուրախաղերի եկած դերասանների համար: Նոր շենքն ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ կառույց է լինելու՝նոր գործառույթներով: Գեղարվեստական ղեկավարըվ ստահ է` անցկացվելիք միջոցառումները հետաքրքիր կլինեն ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների համար:

Back to top button