ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունի.Դավիթ Սանասարյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիներ Լեռնիկ Ալեքսանյանն ու Դավիթ Սանասարյան, նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր քննարկել են սահմանային լարվածության մեծացման թեման: Դիրքորոշումներն ընդհանուր առմամբ համընկել են . երեք բանախոսներն էլ պաշտպանել են տեսակետը, որ սահամային տարբեր միջադեպեր հրահրելով ՝ Ադրբեջանը ոչ այնքան պատերազմական գործողությունները վերսկսելու , որքան ճնշում գործադրելու խնդիր է լուծում՝ «Ժառանգության » ներկայացուցչի կարծքիով Հայաստանի, իսկ հանրապետկան պատգամավորի կարծիքով ՝ միջազգային հանրության վրա: Քննարկման ընթացքում չի շրջանցվել նաև օրերս Մոսկվայում հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման թեման:

Սահմանային լարվածությունը մեծացնելով, տարբեր միջադեպեր հրահրելով ՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունի ՝ կարծիքը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուիչ Դավիթ Սանասարյանն է:

«Ադրբեջանի նպատակը շաբաթը մեկ զինվոր խփելով, Ռուսաստանի հետ զազմական գործարքների մեջ մտնելով ՝ ինֆորմացիոն պատերազմում հաղթանակն տանելն է, Հյաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելն ու խուճապ առաջացնելը: Նաև մեր լրատվամիջոցների օգնությամբ՝ դա Ադրբեջանին հաջողվում է»:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն ընդդիմախոսի հետ համաձայն է երկու կետում: Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես կարծում է, որ սահամանյին լարվածությունը մեծացնելով Ադրբեջանն իրականում պատերազմը վերսկսելու նապտակ չի հետապնդում և փորձում է ճնշում գործադրել: Բայց այդ ճնշումն, ըստ Հանրապետական խմբակցության պատգամավորի, ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ միջազգային հնարությանը:

«Ադրբեջանը ակտիվանում է այն ժամանակ, երբ համանախագահների այց կամ ինչ-որ այլ իրադարձություն է տեղի ունենում: Սահմանային լարվածությունը մեծացնելով, դիվերսիաներով Ադրբեջանը մեսիջ է ուղարկում արևմտյան ուժերին, նաև Ռուսաստանին, թե պատրաստ է պատերազմի, պարզապես չի սկսում այն»:

Սոցիոլոգն այս ամենի հետևանքներն է ընդգծում: Ահարան Ադիբեկլյանը խնդրի մասին խոսում է՝ մեկ կոնկրետ օրինակ մատնանշելով :

«Վազաշենում մոտ 90 հա լավ վարելահող կա, մի գյուղատնտեսական ծրագիր ենք ուզում իրականացնել, ոչ ոք չի ուզում այնտեղ աշխատել: Այսինքն, այդ վախն ու խուճապը մարդկանց մոտ կա»:

Իսկ ընդհանուր առմամբ, Ադիբեկյանի դիտարկմամբ, պարզունակ է այն մոտեցումը, երբ Ռուսատսանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը դիտարկվում է մեկ հարթությամբ: Սոցիլոգը հորդորում է չանտեսել նավթային բիզնեսի ու լոբբինգի գործոնը:
«Նավթային բիզնեսը հիմնականում ռուսների ու թուրքախոս խողովուրդների ձեռքում է: Չմոռանանք, որ Ռուսաստանում ընդհանուր առմամբ մոտ 15 մլն թուրքախոս ժողովուրդ կա և 20 մլն իսլամական: սա բավական լուրջ թիվ է լոբբինգ իրականացնելու ու ադրբեջանական շահերը պաշտպանելու համար»:

Նավթային լոբբինգի թեման քննարկումը սահուն տեղափոխում է մեկ այլ հարթություն: Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորումը Ադիբեկյանը նույնպես կապում է նավթային բիզնեսի ու լոբբինգի հետ: Նրա կարծիքով ՝ հայ գործարարին առնչվող քրեական պատմությունը ոչ այնքան քաղաքական պատվերի, որքան հայկական և թրքախոս սփյուռքերի միջև պայքարի դրսևորում է: Դրա մասին, ըստ Ադիբեկյանի, վկայում է նախ այն, որ մեղադրանքի հիմքում ընկած է 10 տարվա վաղեմություն ունեցող գործարքը: Մյուս գործոնը Լևոն Հայրապետյանի ու Ղարաբաղի սերտ առնչությունն է:

«Այս կալանավորումն անուղղակի հարված է նաև Ղարաբաղին, որովհետև ֆինանսական շատ ծրագրեր Ղարաբաղում իրականացվել և իրականացվում են նրա կապերով ու միջոցներով»:

«Ժառանգության» ներկայացուցիչը նույնպես կարծում է, որ Լևոն Հայրապետյանի կալանավորումն ավելին է, քան քրեական պատմությունը: Սանասարյանի դիտարկմամբ՝ իրավական լուրջ պաշտպանությունից բացի հասարակական լուրջ աջակցության կարիք կա:

«Երեկ կարդացի, որ Վանք գյուղի 1500 բնակիչ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, կարծում եմ նրանց պետք է միանա ողջ Ղարաբաղը: Լևոն Հայրապետյանը այն մարդկանցից էր, ով ուժեղացնում էր Արցախը, բանակը տնտեսությունը»:

Ինչ վերաբերում է իշխող կուսակցության դիրքորոշմանն այս հարցում, ապա Լեռնիկ
Ալեքսանյանի փոխանցմամբ, այդ աջակցությունը ռուսաստանաբնակ հա յգործարարին կարող է դրսևորել հասարակությունը, բայց ոչ պետությունը: Պետական պաշտոնյաներն, ըստ նրա, այս իրավիճակում ստիպված են ավելի զուսպ լինել:

Back to top button