ԿարևորՄիջազգային
Օբամա. Ինքնաթիռը հրթիռակոծվել է անջատողականների տարածքից


Մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը կործանվել է անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված հռթիռից, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դեռ շատ վաղ է խոսել ինքնաթիռը հռթիռակոծած մարդկանց մոտիվների մասին։ Տեղի ունեցածի նոր հանգամանքները պարզ կդառնան արդեն մոտակա օրերին, ասել է ԱՄՆ նախագահը։
Օմաբայի խոսքով՝ կործանված ինքնաթիռում առնվազն եղել է ԱՄՆ մեկ քաղաքացի, որը նաեւ հոլանդահպատակ է։ «Ես կարծում եմ, որ մեզ համար կարեւոր է հականալ՝ այս վրդովեցուցիչ իրադարձությունը հաստատում է, որ հասել է Ուկրաինայում խաղաղություն եւ անվտանգություն հաստտատելու ժամանակը»,- Օբամայի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։