Միջազգային

Ուկրաինան կարող է ամբողջությամբ սահմանափակել առեւտուրը Ռուսաստանի հետ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ էարել պատրաստվել Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն ամբողջությամբ սառեցնելուն: «Իմ կանխատեսումը հետևյալն է. մենք պետք է երկկողմ ձևաչափով և ամբողջությամբ սահմանափակենք առևտուրը Ռուսաստանի հետ»,- ասել է Յացենյուկը՝ միաժանակ ընդգծելով, որ  գիտակցում է  դրա բոլոր տնտեսական հետևանքները:

Ուկրաինայի վարչապետը կանխատեսել է, որ ուկրաինական ապրանքների արտահանման ծավալները կնվազեն մոտավորապես 5 միլիարդ դոլարով: «Ռուսաստանի շուկան միակը չէ աշխարհում, և ուկրաինական կառավարությունն ամեն ինչ պետք է անի կարճ ժամկետում իրացման շուկան դիվերսիֆիկացնելու նպատակով»,- եզրափակել է Արսենի Յացենյուկը:

Back to top button