Տնտեսական

Հայաստանում վարելահողերի 30 տոկոսը չի մշակվում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սակավահող երկրում վարելահողերի 30 տոկոսը չի մշակվում, ասում է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Վերջինս մատնանշում է հող չմշակելու հիմանավոր պատճառներից մի քանիսը: Առաջին տեղում, իհարկե, բարձր տոկոսայնությամբ տրվող գյուղացիական վարկերն են, որից էլ ծնվում են մյուս պատճառները: 

Քանի դեռ գյուղացին խնդիր ունի, մենք միշտ կլինենք խոցելի, ասում գյուղատնտեսոթյան փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Օքսֆամ» հայաստանյան ընկերություն կողմից կազմակերպած սեմինար- քննարկման ժամանակ։ Պետրոսյանը նշում է մի քանի պատճառներ, որոնք լուրջ խնդիր են գյողացիների համար։

Փոխնախարարը բերում է վիճակագրական տվյալներ ասելով, որ սակավահող երկրում վարելահողերի 30 տոկոսը չի մշակվում։ Առաջին ու ամենացավոտ խնդիրը` բարձր տոկսոայնութամբ վարկեր են, որոնք տրվում են գյուղացիներին: Փոխնախարարի խոսքով՝ աշխարհում ոչ մի երկիր չկա, որ գյուղացիական վարկերը տրամադրվեն այսքան բարձր տոկոսդրույքներով։

Իհարկե՝ նախարարությունը փորձում է ինչ- որ քայլեր ձեռնարկել,ասենք, սուբսիդավորելով վարկերի տոկոսադրույքները,սակայն դա բավարար չ, որպեսզի գյուղացին կարողանա զարգացնել գյուղատնտեսությունը։

Գառնիկ Պետրոսյանին զարմացնում է նաև քաղաքացիների դժգոհությունը, թե միրգը կամ բանջարեղենը թանկ են։ Ըստ ոլորտի պատասխանտուի՝ թանկ գները ունեն հիմնավոր պատճառներ։

Back to top button