ԿարևորՀասարակություն

Համբարձումյանի միջազգային մրցանակի 500 հազար դոլարը կբաժաանվի երեք մրցանակակիրների միջեւ

Այսօր հայտնի են դարձել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի հաղթողներն են`

Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա),

Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ), ովքեր առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի կողմից «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»։

Մրցանակի 500 հազար դոլլարից Ֆելիքս Ահարոնյանին կհատկացվի 250 հազար ԱՄՆ դոլար, իսկ Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին` յուրաքանչյուրին 125 հազարական ԱՄՆ դոլար:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:

Back to top button