ԿարևորՔաղաքական

Իրանը դեմ է խաղաղապահ օտար ուժերի տեղակայմանը, ասում է Հայաստանում ԻԻՀ դեսպանը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Իրանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության շփման գոտում օտար ուժերի տեղակայմանն ու այլ պետությունների կողմից խաղաղապահ առաքելության իրականացամանը, այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին: Պատասխանելով հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում հակամարտության գոտում ռուս խաղաղապաների հնարավոր տեղակայմաը, դեսպանը նախ նշել է, որ դրա նպատակահարմարությունը պետք է որոշեն Հայաստանը, Ադրբեջանն ու Մինսկի խումբը, հետո սակայն լրացրել է պատասխանը. Իրանը դեմ է տարածաշրջանում օտար որևէ ուժի տեղակայմանը։

Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած լարվածության և Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խնդիրը կարգավորել ոչ թե զենքի, այլ՝ բանակցությունների միջոցով, այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին: Նա պատերազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում և կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը ինչ-որ արդյունքի կհասնի։

Հարցին, թե Իրանը ինչպե՞ս է վերաբերվում հակամարտության շփման գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, դեսպանը նախ չեզոք արձագանքեց՝ նշելով, թե դրա նպատակահարամրությունը պետք է որոշեն Հայաստանը, Ադրբեջանն ու Մինսկի խումբը, հետո, սակայն, որոշակիացրեց պատասխանը. Իրանը դեմ է օտար ուժերի տեղակայմանը։ «Իրանի կառավարությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժի տեղակայմանը: Մենք վստահ ենք, որ դա կվտանգի ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իմ կարծիքով՝ պետք բացառել օտար ուժերի կողմից հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու հեռանկարը»։

Վերջին շրջանում Արևմուտքն ավելի ու ավելի լրջորեն է մտածում Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու մասին: Արդյո՞ք Իրանը քննարկում է իր էներգակիրները Եվրոպային որպես այլընտրանք առաջարկելու, նաև Հայաստանի տարածքով դրանք տարանցելու խնդիրը։ Պատասխանելով այս հարցին՝ դեսպանը նշեց, որ Իրանը Հայաստանի տարածքով գազ տարանցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, բայց այդ տարանցումն իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք չկան։ Իրան-Հայաստան գազամուղն այդ խնդիրը լուծել չի կարող, ընդգծեց Մուհամադ Ռաիսին։ «Այն ժամանակ, երբ այդ որոշումը կայացվել է, իսկ գազամուղը՝ նախագծվել, գուցե և այն հարմար միջոց էր տարանցման համար: Այսօր, սակայն, հարմար չէ, քանի որ այդ տրամաչափով հնարավոր չէ տարանցում իրականացնել»։

Ճշտող հարցին ի պատասխան , թե ինչո՞ւ չեն ստեղծվում այդ ենթակառուցվածքները, դեսպանը նկատեց, որ դրա համար մեծ ներդրումներ և ժամանակ է անհրաժեշտ։

Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Իրանն ընդունել է ի գիտություն, կարծում է, որ այդ որոշումը պայմանավորված է Հայատսնաի շահերով, իսկ դրա հնարավոր ազդեցությունը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա առայժմ չի շտապում գնահատել, քանի որ հստակ չի պատկերացնում դրա բովանդակությունը։ «Մենք դեռևս չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տնտեսական միությունը և առայժմ չենք կարող դատողություններ անել դրա ազդեցության մասին: Երբ մանրամասները պարզ դառնան՝ պատրաստ կլինենք քննարկել հարցը, թե որքանով է այդ անդամակցությունը օգնում կամ խոչընդոտում հայ-իրանական տնետեսական հարաբերություններին»։

Մինչ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը հայ-իրանական տնտեսական համագործակցությունն աճի տպավորիչ ցուցանիշներ չի արձանագրում: Դեսպանը կարծում է, որ Հայաստանում իրանական ներդրումներն ավելացնելու համար օրենքերի պարզեցման և մաքսային ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտություն կա: Ցանկացած երկիր, որը նոր ներդրումների ներգրավման խնդիր է դնում, պետք է նաև համապատասխան իրավական դաշտ ստեղծի, նկատեց դեսպանը: Արդյո՞ք այս դիտարկումը նշանակում է, որ այդ դաշտն, ըստ դեսպանի, Հայաստանում ձևավորված չէ։ «Ոչ թե չկա այդ դաշտը, այլ գուցե բավարար չէ: Մաքսային ընթացակարգերը, կարծում եմ, պետք է պարզեցվեն ու ավելի հասկանալի դառնան: Այդ դեպքում տնտեսական համագործակցությունը, կարծում եմ, աճ կգրանցիե»։

Լրագրողները չմոռացան նաև Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալության հանձնելու աղմկոտ նախագծի մասին. արդյո՞ք շարունակում է ուժի մեջ մնալ այդ նախաձեռնությունը: Մուհամադ Ռաիսին նախ նկատեց, որ հարցը սպասվածից ավելի մեծ հնչեղություն ստացավ, մինչդեռ միջկառավարական որևէ համաձայնագիր չկար, խոսքն ընդամենը մասնավոր նախաձեռնության մասին էր։ «Հանրային այդ մեծ հնչեղությունը ընկերություններին, որոնք հետաքրքված էին այդ նախագծով ու ցանկանում էին ներդրումներ անել, ստիպեց հրաժարվել այդ գաղափարից»,- ասաց դեսպանը։

 

Back to top button