Միջազգային

Առնվազն 7 մարդ է զոհվել Իսրայելի ՊԲ ցամաքային գործողության առաջին ժամերին

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողության առաջին ժամերին առնվազն 7 մարդ է զոհվել,-հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին: Երեկ Իսրայելը հայտարարել էր Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկի մասին՝ ոչնչացնելու այն թունելները, որոնք պաղեստինցի գրոհայինները փորել են Իսրայելի հետ սահմանին: Ցամաքային փուլին զորքերն անցել են գործողություններից տասն օր անց, որոնք սահմանափակվում էին օդից և ծովից հեռահար հարձակումներով:

Back to top button