Հասարակություն
Աղվան Հովսեփյանը` Քննչական կոմիտեի նախագահ


Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղվան Հովսեփյանին նորաստեղ Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ.
Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ», ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում: