ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան.«Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է ոչ օրակարգային հարցով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրել է ներկայացնել սահմանային վերջին միջադեպերի նոր մանրամասները, ինչը հանրությանն այժմ շատ է հետաքրքրում: Գործադիրն այսօր շուրջ 4 տասնյակ հարցեր է քննարկել: Կարկտահարությունից տուժած գյուղացիներին օժանդակության նոր միջոցներ են հաստատվել: Մաքսային Միությանը միանալուն ընդառաջ էլ Հայաստանը մի քանի տասնյակ օրենքներում ու կառավարության որոշումներում փոփոխություններ է նախապատրաստում: Իսկ կառավարության շենքի առջեւ այսօր կրկին բողոքի ակցիա է եղել. քաղաքացիներն իրենց հուզող հարցերին փորձել են այսպես պատասխան ստանալ:

Քարվաճառի կողմից նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի բոլոր անդամներն արդեն հայտնաբերված են: Պաշտպանության նախարարությունը Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության Բանակի հրամանատարության հետ համատեղ լուծել է իր առջեւ դրված այս խնդիրն էլ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է ընդգծում: Բնակչության շրջանում մտահոգություններն, իհարկե, սրանով չեն փարատվում: Ադրբեջանը պարբերաբար կրակոցների և դիվերսիոն հետախուզական գործողություններով լարվածություն է ստեղծում առաջին գծում: Նախարարը նկատել է` մտահոգություններն ավելի են սրվել, քանի որ Քարվաճառի շրջանում սպանված 17-ամյա երիտասարդի սպանության հիմնական կասկածյալն ադրբեջանցի դիվերսանտն է` վերջին հայտնաբերվածը: Հայկական զինված ուժերն ուժեղացրել են ծառայությունն առաջին գծում: Ներթափանցման հնարավոր ուղիները բացահայտվում եւ ականապատվում են:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Բնակչության շրջանակներում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իրոք իր առջև դրված խնդիրները լուծում է: Նման դեպքերը հետագայում պետք է բացառվեն»:

Կառավարությունն այսօր որոշեց 1 տարով հետաձգել կարկտահարությունից տուժած այն գյուղացիներից պետական պարտքի գանձումը, ովքեր նախորդ տարի պետականօժանդակությանծրագրովստացելենաշնանացանսերմացու եւ պետք է այս տարի վերադարձնեին 1-ին 2 հարաբերակցությամբ: ՇիրակիևԼոռումարզերում 1716 հողօգտագործող 2013 թ-ին 629 տոննաաշնանացանսերմացու է ստացել: Այսօր պարտքը կա, բերքը` ոչ: Նույն խնդրի առջեւ են հայտնվել նաեւ այս տարի պետական ծրագրով հացահատիկի սերմացու վերցրածները: Կարկուտը նրանց էլ է պատուհասել: Վարչապետը հարց է բարձրացնում` եթե բերք չկա, թեկուզ եկող տարի ինչով են փոխհատուցելու, վարկերն էլ` մյուս կողմից: Հարկ է նորից անդրադառնալ խնդրին. ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Փորձենք գյուղացիներին աջակցել նաեւ իրենց վերցրած գյուղատնտեսական վարկերի մասով»:

Մաքսային Միությանը միանալուն ընդառաջ Հայաստանը շուրջ 3 տասնյակ օրենքներում ու կառավարության որոշումներում փոփոխություններ է նախապատրաստում: Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներն ու սկզբունքներն են փոփոխությունների հիմքում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մանրամասնում է` մեր երկիրն այժմ սպասում է Ռուսաստանի հետ երկու համաձայնագրերի ստորագրմանը: Հայաստանն արդեն պատրաստ է, բարեկամ երկրում դեռ վերջին հստակեցումներն են կատարում: Նոր համաձայնագրերը խոստանում են նոր դռնել բացել աշխատանքային միգրանտների առջեւ: Ռուսաստանում հայտնվելու դեպքում 7 օրվա փոխարեն հայ միգրանտը հնարավորություն կունենա գրանցվել 30 օրվա ընթացքում` անցանկալի իրավիճակներից խուսափելով:

«Հրապարակի վրա» կա երկրորդ միջկառավարական փաստաթուղթը, որը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձեւավորմանը: Դա նանակում է, որ Հայաստանի քաղաքացին կարող է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության»:

Այսօր Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնում հաստատվեց գրող եւ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Կառավարությունը հաստատեց նաեւ` Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնությունը, որն այսուհետ պարգեւավճար է կոչվելու, ավելացվում է 20-50 տոկոսով` տարբեր կատոգորիայի խմբերի համար` տարբերակված մոտեցումներով:

Back to top button