Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները շարունակվեցին Շիրակում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներն այսօր Գյումրիում էին՝ Շիրակի մարզպետարանում: Իշխանությունների հանրային իրավական պատասխանատվությունն ինչպես ապահովել, ինչպես ներդաշնակեցնել չինովնիկի գործունեությունն իր սահմանադրական իրավունքին, ժողովուրդ հասկացության հավաքական կերպարն ինչպես համակարգել սահմանադրորեն, որ բխի  անհատ քաղաքացու շահերից, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր սահմանադրական իրավունքը կիրառելիս հայացքը չուղղի դեպի Ստրասբուրգ.  այս և շատ այլ հարցերի մասին Գագիկ Հովհաննիսյանի մեջբերած օրինակները դասեր էին մերօրյա պատմությունից:

Հանդիպման ընթացքում հնչեցին նաև հարցեր գյումրեցիներից, իսկ ավարտին Գագիկ Հարությունյանը ներկաներից ակնկալեց նաև գրավոր առաջարկներ ու դիտողություններ՝ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կազմելիս։

Back to top button