ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի տարածքում՝ ռուս- ուկրաինական սահմանին ինքնաթիռ է խփվել. զոհվել է 295 մարդ

Ռուս- ուկրաինական սահմանագծին Դոնեցկից ոչ հեռու վայր է ընկել «Մալայզիական ավիաուղիների» «Բոինգ- 777» ինքնաթիռը 280 ուղեւորներով եւ անձնակազմի 15 անդամներով։

Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի՝ ինքնաթիռը ընկել է ռուսական սահմանից 60 կմ հեռավորության վրա, նախնական տվյալներով  անձնակազմի բոլոր անդամներն ու ուղեւորները զոհվել են։

«Ինտեֆաքսը» հայտնում է, որ օդանավն ընկել է Դոնեցկից 80 կմ հեռու, Սնեժնոյե բնակավայրի մոտ։ Այդտեղ ուկրաինական կառավարական զորքերի եւ տեղացի անջատողականների միջեւ տեղի են ունենում մարտեր։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է 10 հազար կմ բարձրության վրա։

«Ուկրաինական պրավդան» հաղորդում է, որ օդանավը Ամստերդամից թռչում էր դեպի Կուալա Լումպուրա։

Back to top button