Հասարակություն

Քարվաճառում կորած պատանու մարմինը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով

ԼՂՀ ոստիկանությունը հայտնաբերել է օրերս անհետ կորած քարվաճառցի 17-ամյա երիտասարդի դին: ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն՝ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: 

Back to top button