Հասարակություն

Մոսկվայում ձերբակալվել է Լեւոն Հայրապետյանը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ռուսական հատուկ ծառայությունները ձերբակալել են հայկական Սփյուռքի ամենահարուստ անձնացից մեկին՝ Լեւոն Հայրապետյանին։ «Ռոսբալտը» հայտնում է, որ 65- ամյա գործարարին մեղադրում են «կինգիսեպպյան» հանցագործ խմբավորման հետ կապերի մեջ։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայրապետյանը մտերիմ էր քաղաքական ազդերիկ գործիչների, այդ թվում՝ Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի եւ Բաշկիրիայի նախագահ Մուրտազա Ռահիմովի հետ։

Մոնակոյում մշտապես բնակվող Լեւոն Հայրապետյանին Մոսկվայում վայրէջքից հետո անմիջապես տարել են ՌԴ Քննչական ծառայություն, հայտնում են հատուկ ծառայությունների աղբյուրները։ Լեւոն Հայրապետյանի դեմ ցուցմունքներ տվել է Դաշնային խորհրդի նախկին անդամ Իգոր Իզմեստեւը, որը 2010 թ. դատապարտվել էր ցմահ ազատազրկման սպանությունների եւ ահաբեկչությունների կազմակերպման համար։

Լեւոն Հայրապետյանը հայտնի բարերար է, բարեգործական մեծ ծրագրեր է իրականացրել հովանավորչական մեծ ծրագրեր է իրականցրել ծննդավայրում Լեռնային Ղարաբաղում։ Նա նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման լոբբինգով էր զբաղվում ողջ աշխարհում։

Back to top button