Հասարակություն

«Դուրս մեր գրպանից» շարժման հերթական իրազեկման ավտոերթը՝ վաղը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Վաղը՝ հուլիսի 17-ին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն անցկացնելու է թվով 6-րդ իրազեկման ավտոերթը. այն կմեկնարկի ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտից, կընդգրկի բոլոր համայնքները և կավարտվի Էրեբունի վարչական շրջանում: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ իրենց պայքարի հաջորդ փուլում՝ պատրաստվում են բողոքարկումներով «ողողել» վարչական դատարանը:

Հերթական՝ թվով 6-րդ իրազեկման ավտոերթը վաղը կիրականացնի «Դուրս մ եր գրպանից» նախաձեռնությունը: Այս ավտոերթը ինչ –որ առումով բացառիկ է, որովհետեւ ընդգրկելու է Երեւանի բոլոր վարչական շրջանները: Ավտոերթը կրում է ոչ թե ըմբոստության, այլ իրազեկման բնույթ, ՃՈ-ը հիշեցրեց նախախաձռնության անդամ Վարդան Հակոբյանը: Ըստ նրա ՝ պայքարի ձեւերը բազմազան, իրենք էլ հետեւողական են լինելու: «Անցնում ենք պայքարի երկրորդ փուլ»,- հայտարարեց նախաձեռնության անդամն ու բոլոր տուգանված վարորդներին դրանք չմուծելու եւ բողոքարկելու կոչ արեց: Բողոքակելու գործընթացը կօգնեն կազմակերպել նախաձեռնության իրավաբանները, տեղեկացրեց Վարդան Հակոբյանը:

« Չենք մուծում բոլոր ակտերը եւ բողոքարկում ենք: Այդ օրենքում այնքան բացեր կան, ուզում ենք ասել, պայքարի մի ձեւ է մենք պատրաստվում ենք ողողել վարչական դատարարնները ակտերի բողոքարկումով»:

Վարչական դատարան ստացված օրակական 4000 դիմումներից մի մասը գուցե եւ չբավարարվի, սակայն դրական կլինի որպես պայքարի ձեւ, վստահ է Վարդան Հակոբյանը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մյուս անդամներից Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ տուգանքներ չմուծելու համար քաղաքացիների բանկային հաշիվների կալանքի հարցով՝ ՄԻ պաշտպանն արդեն դիմել է ՍԴ, առայժմ որեւէ պատասխան չկա, ասաց:

«Այնպիսի իրավիճակում են հայտնվում, որ մարդը 5000 դրամի համար գտնվի իրավական անազատության մեջ»:

Որքան հետաձգվում է հարցի լուծումը, այնքան ավելանում է պայքարողների թիվը, ասում են նախաձեռնության անդամները: Ի դեպ, նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձենությունն ունի երկու ամսվա պատմություն, եւ այսօր նրանց խոսքով՝ շարժմանը մասնակցում է 65 մեքենա եւ 144 մասնակից: Նախաձեռնության անդամները վտսհեցնում են, որ երթի ժամանակ մասնակիցների թիվը տասնապատկվում է:

Back to top button