Հասարակություն

Գագիկ Գյուրջյան.«Տուրիզմը կազմակերպող և իրականացնող կառույցներ չեն համագործակցում»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Չկա համապատասխան կապ այն կառույցների միջև, որոնք կազմակերպում, իրականացնում են տուրիզմը, անդրադառնալով տուրիզմի կազմակերպմանը նշել են ԻԿՕՄՕՍ-Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանն ու ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը: Խոսելով պատճառների մասին նրանք մատնանշել են նաև թե ինչ է պետք անել մեր մշակութային օջախներն առավել գրավիչ դարձնելու համար: Պատմական միջավայրի պահպանությունը հնարավոր կլինի միայն համակարգված աշխատանքի արյունքում, ասել է Գագիկ Գյուրջյանը:

Հուշարձանները զբոսաշրջության կարևորագույն ռեսուրսներից են և այս առումով Հայաստանը բավականին հարուստ ժառանգություն ունի: Այդուհանդերձ կա մի լուրջ խնդիր: Միայն տուրիզմը կազմակերպող կառույցների համակարգված աշխատանքի շնորհիվ կարող է Հայաստանն առավել գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Մի բան ինչն, ըստ ԻԿՕՄՕՍ-Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանի, բացակայում է մեր երկրում:

Պետք է այնպես անել, որ տվյալ հուշարձանը, անկախ կարգավիճակից, օգտակար լինի բոլորին: Ու այստեղ Գյուրջյանը օրենքի փոփոխության անհրաժեշտություն բացարձակապես չի տեսնում, կարծում է, որ լուծումը ճիշտ կազմակերպելու մեջ է: Նրա հետ համամիտ է ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը, ով ևս կարծում է, որ չկա այն համակարգված ծրագիրը, որտեղ յուրաքանչյուրը գիտենա ու ունենա իր անելիքը:

Ինչ վերաբերում է Աֆրիկյանների տանը` այստեղ ևս Գագիկ Գյուրջյանը խնդիրը վերագրում է ոչ համակարգված աշխատանքին:
Միայն այս սկզբունքով հնարավոր կլինի պահպանել պատմական հուշարձաններն ու ժառանգությունը, նկատեց Գագիկ Գյուրջյանը:

Back to top button