ԿարևորՔաղաքական

Բ. Սահակյան. Դիվերսիոն խմբի ներթափանցումը համապատասխան գնահատականի պիտի արժանանա

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը վերջերս ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը ԼՂՀ տարածք համարել է պաշտոնական Բաքվի կողմից հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին եւ միջնորդ երկրների ջանքերին` հավելելով, որ այն պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից:

Back to top button