Միջազգային

Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, գրում են ռուսական լրատվամիջոցները: Տուժածների մեծ մասի վնասվածքները լուրջ չեն: Թունելում այժմ շարունակվում են փրկարարական աշխատանքները: Ճշտված տեղեկությունների համաձայն` ռելսերից դուրս է եկել 3 վագոն: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 8:35-ին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ստացած վնասվածքներից մահացել է 3 ուղևոր: Ավելի քան 10 հոգի էլ հոսպիտալացվել է: 

Back to top button