ԿարևորՀասարակություն

Մոսկվայի մետրոյի վթարից տուժել են նաեւ հայազգի քաղաքացիներ

Այսօր վաղ առավոտյան Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածների մեջ կան նաեւ հայազգի քաղաքացիներ։ Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում նշված են տուժածների անունները։

Մերի Աշոտի Քոչարյան, 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր:

Աննա Օլեգի Բուլղադարյան, 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով: Նա ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ դեսպանության ներկայացուցիչը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:

Մոսկվայի մետրոյի այսօրվա վթարը պատմության մեջ ամենասարսափելիներից է։ Վերջին տվյալներով՝ այն 20 մարդու կյանք է խլել, տուժել է 160 հոգի, որոնցից 42- վիճակը ծանր է։

Առավոտյան բանուկ ժամին Արբատսկո-Պոկրովսկայա կայարանում գնացքի երեք վագոններ, կտրուկ կանգի հետևանքով, ռելսերից դուրս են եկել. խիստ վնասվել է վագոններից մեկը, մարդիկ փաստացի ճզմվել են դրա մեջ:

Վաղը Մոսկվայում սուգ է հայտարարված:

Back to top button